Ինչպես գտնել լավագույն աշխատանքը հենց ձեզ համար․ 4 հիմնական քայլ
Երազանքների աշխատանքը գտնելը հեշտ գործ չէ։ Աշխատանքի բազմաթիվ առաջարկների մեջ գտնելն այն մեկը, որը կհամապատասխանի ձեր ակնկալիքներին, պահանջում է հետևողական մոտեցում՝ հիմնված ձեր հավակնությունների, նպատակների և կարիքների բացահայտման վրա։
Մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք այն քայլերին, որոնք ձեզ կօգնեն գտնել հենց այն աշխատանքը, որը լավագույնս համապատասխանում է ձեզ։
Հստակեցրեք աշխատանքից ձեր ակնկալիքները
Կոնկրետ հաստիքներում աշխատանք փնտրելուց առաջ մտածեք, թե ինչու եք ցանկանում նոր զբաղվածություն գտնել։ Հետաքրքրվա՞ծ եք նույն աշխատանքը կատարել մեկ այլ գործատուի մոտ: Ցանկանու՞մ եք փոխել մասնագիտական ուղին: Առաջին անգա՞մ եք մտնում աշխատաշուկա։ Այս հանգամանքներից յուրաքանչյուրը ուրվագծում է այս սահմանները, որոնց շրջանակներում ձեր որոնումները կկարողանաք արդյունավետորեն իրականացնել։
Պարզեք, թե ձեզ հետաքրքրող ոլորտում հմտությունների ինչ բացեր ունեք
Սա հատկապես արդիական է նրանց համար, ովքեր մտադրվել են փոխվել իրենց մասնագիտական ուղին և մուտք գործել այլ ոլորտ։ Անցումները մեկ ոլորտից մյուսը կարող են պահանջել լրացուցիչ գիտելիքների, տեխնիկական կամ փափուկ հմտությունների առկայություն։ Պարզեք, թե ձեր փորձը ինչպես կարող է օգտակար լինել նոր հաստիքում և որ փոխանցվող հմտությունները կարող եք կիրառել նոր ոլորտում։
Սահմանեք ձեր պարտադիր պահանջները
Հստակեցրեք աշխատավարձի չափը, որի պարագայում պատրաստ եք դիտարկել աշխատանքի հնարավորությունը։ Եթե ձեզ համար կարևոր է աշխատանքի գտնվելու վայրը և փնտրում եք ձեզ մոտ գրասենյակ, ապա այս հանգամանքը ևս բավականին կսահմանափակի ձեր որոնումների շրջանակները։ Գուցե, ինչպես ներկայումս շատերը, դուք ևս փնտրում եք ճկուն աշխատանքային գրաֆիկ, որի բացակայության պարագայում չեք դիտարկի առաջարկը։ Եթե անգամ աշխատանքի հայտարարության մեջ չեք գտնում այս բոլոր հարցերի պատասխանները, ապա հարցազրույցի հրավիրվելու դեպքում փորձեք դրանք պարզել հավաքագրման մասնագետի հետ։
Օգտագործեք առցանց հարթակների ընձեռած հնարավորությունները
Առաջադեմ տեխնոլոգիաները հեշտացնում են աշխատանք փնտրելու և տարբեր հաստիքների համար դիմելու գործընթացները։ Job.am-ը մշտապես թարմացնում է իր գործիքակազմը՝ աշխատանք փնտրողների և գործատուների համար այն դարձնելով ավելի ու ավելի արդյունավետ հարթակ։ Կայքում կարող եք ֆիլտրելու միջոցով առանձնացնել այն հաստիքները, որոնք ձեզ հետաքրքրում են և ժամանակ չվատնել երկար փնտրտուքների վրա։ Ակտիվացնելով ծանուցումների ծառայությունը՝ կտեղեկանաք ձեզ հետաքրքրող ոլորտում կամ ընկերությունում նոր աշխատանքի հնարավորությունների մասին։
Հարթակը նաև հնարավորություն է տալիս օգտագործելով առկա ձևանմուշները՝ կազմել ռեզյումե և աշխատանքի համար դիմել անմիջապես կայքից՝ ընդամենը մեկ կոճակ սեղմելով։ Job.am-ում նաև հնարավորություն ունեք հետևելու ձեր դիմումի ընթացքին։ Իսկ այն մասին, թե ինչպես հարթակում գրանցվել և կազմել կամ ներբեռնել ռեզյումե, կարդացեք մեր այս բլոգում։
You may like