Get our free app. It won't take up space on your device
խորհուրդներ դիմորդներին

Խնդիրներ լուծելու հմտություններ․ ինչպես բարելավել դրանք և ներկայացնել գործատուին

7/31/2024 | 4027 views

Երբ գործատուները հետաքրքրվում են թեկնածուի՝ խնդիրների լուծման հմտություններով, նրանք հիմնականում նկատի ունեն աշխատավայրում բարդ կամ անսպասելի իրավիճակները, ինչպես նաև բարդ բիզնես մարտահրավերները հաղթահարելու կարողությունը: Կազմակերպությունները փորձում են գտնել այնպիսի աշխատակիցների, ովքեր կարող են գնահատել իրավիճակները և գտնել լուծումներ, իսկ դրա համար անհրաժեշտ են որոշակի հմտություններ։

 

Մեր այսօրվա բլոգում կքննարկենք խնդիրների լուծման հմտությունների օրինակներ, կկիսվենք խորհուրդներով, թե ինչպես բարելավել խնդիրներ լուծելու հմտությունները և դրանք ընդգծել ռեզյումեում կամ հարցազրույցի ընթացքում։

 


 

Ի՞նչ հմտություններ են հարկավոր խնդիրներ լուծելու համար

Խնդիրներ լուծելու հմտությունները կարևոր են յուրաքանչյուր մակարդակի մասնագետի համար: Հաջողությամբ խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ հմտություններից են ակտիվ լսելու կարողությունը, վերլուծելը, հետազոտելը, ստեղծարար մոտեցում ցուցաբերելը, հաղորդակցությունը և արդյունավետ որոշումներ կայացնելու կարողությունը։


Ինչպես բարելավել խնդիրներ լուծելու հմտությունը

Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն բարելավել խնդիրները լուծելու հմտությունները։

 

 

Ձեռք բերեք ավելի շատ տեխնիկական գիտելիքներ ձեր ոլորտում

Կախված ոլորտից՝ խնդիրներ լուծելը կարող է ավելի հեշտ լինել, եթե ունեք ուժեղ տեխնիկական գիտելիքներ, որոնք կարող եք ձեռք բերել լրացուցիչ դասընթացների, վերապատրաստման կամ պրակտիկայի միջոցով:

 

Խնդիրներ լուծելու հնարավորություններ փնտրեք

Մի խուսափեք խնդիրներից, որոնք կարող են առաջանալ աշխատանքում։ Միայն լուծելով այդ խնդիրները կկարողանաք կատարելագործել ձեր հմտությունները։

 

 

Մտածեք, թե ինչպես կլուծեիք այս կամ այն խնդիրը

Եթե ձեր աշխատանքը այս հմտությունը զարգացնելու հնարավորություններ չի տալիս, ապա փորձեք առցանց փնտրել ձեր ոլորտի վերաբերյալ գրքեր կամ ֆորումներ, որտեղ կան խնդրահարույց իրավիճակների սցենարներ: Օրինակ, հաճախորդների սպասարկման ոլորտում կարող եք գտնել այսպիսի սցենար․ «Ինչպե՞ս կվարվեիք զայրացած հաճախորդի հետ» կամ «Ինչպե՞ս եք արձագանքում, երբ հաճախորդը պահանջում է փոխհատուցում»: 

 

Հետևեք, թե ինչպես են ուրիշները լուծում խնդիրներ

Եթե ունեք գործընկերներ, որոնք հմուտ են այս գործում, դիտարկեք, թե ինչպես են նրանք լուծում խնդիրները, քանի որ դա կարող է օգնել ձեզ բարելավել ձեր սեփական հմտությունները: Հնարավորության դեպքում հարցրեք ձեր ավելի փորձառու գործընկերներից մեկին, թե ինչ մեթոդներ է նա կիրառում խնդիրներ լուծելիս։

 

 

Ինչպե՞ս ընդգծել խնդիրներ լուծելու հմտությունը ռեզյումեում և հարցազրույցի ընթացքում

Նշեք խնդիրներ լուծելու կարողության մասին ձեր ռեզյումեի «Հմտություններ» կամ «Ձեռքբերումներ» բաժնում՝ վերջինիս դեպքում ներկայացնելով խնդիրների լուծման օրինակներ: Կարող եք թվարկել կոնկրետ տեխնիկական հմտություններ, որոնք օգնում են ձեզ խնդիրներ լուծել, ընդգծեք վերլուծելու և որոշումներ կայացնելու հմտությունները։ 

 

Հարցազրույցի ընթացքում խոսեք խնդիրներ լուծելու ձեր հմտության մասին այնպիսի հարցերի պատասխանելիս, ինչպիսին է, օրինակ, «Պատմեք մի դեպք, երբ հաղթահարել եք խոչընդոտները աշխատանքում»:

 

You may like