ԽԱՆՈՒԹ ՍՐԱՀԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԵՆԵՋԵՐ (ՎԱՆԱՁՈՐ)
AREX Co
Նկարագրություն
Եթե վաճառքի եռանդուն մասնագետ ես և ցանկանում ես օգնել մարդկանց գրագետ և գեղեցիկ ինտերիերներ ստեղծել, ապա մեզ մոտ Խանութ սրահներում Վաճառքի մենեջերի աշխատանքը հենց քեզ համար է:
Պարտականություններ
- Խանութ-սրահում վաճառքի և սպասարկման իրականացում,
- Սրահում ապրանքների ցուցադրություն և ներկայացում,
- Հաճախորդներին ամբողջական խորհրդատվության տրամադրում:
Պահանջներ
- Գրագետ խոսք,
- Ազատ հաղորդակցման հմտություն,
- Արագ սովորելու հմտութուն:
Ինչ ակնկալել
- Շատ գումար վաստակելու հնարավորություն,
- Շարունակական ուսուցումներ,
- Ինտերիերի ձևավորման մասին ինստիտուցիոնալ գիտելիքների ստացում,
- Աշխատանքային օրենսգրքին համապատասխան պայմաններ,
- Մասնագիտական աճ:
Եթե դուք դեռ փորձառություն չունեք վաճառքի ոլորտում, բայց կարծում եք, որ այս աշխատանքը հենց Ձեզ համար է ու ցանկանում եք նոր պատմության ստեղծման արմատներում լինել և ունենալ Ձեր ներդրումը դրանում, մենք սիրով սպասում ենք Ձեր CV-ներին:
ԹԵԿՆԱԾՈՒԻ ՆԿԱՐԱԳԻՐ
Էներգիայով լի, երիտասարդ, արագ կողմնորոշվող, փայլուն աչքերով երիտասարդ մասնագետ, ով ունի վաճառքի ոլորտում հաջողությունների հասնելու ամբիցիոզ նպատակներ, հետաքրքրված է ինտերիերի ստեղծման գործընթացներով, կիսում է մեր արժեքները, ճկուն է և սիրում է մարդկանց օգնել:
Հվելյալ նշումներ
Հավաստիանալու համար, որ թեկնածուն կարդացել է աշխատանքի հայտարարությունը և գտնում է, որ համապատասխան է նշված պահանջներին` աշխատանքի համար դիմելիս Subject դաշտում հաստիքի անվան կողքին անհրաժեշտ է գրել հետևյալ կոդը` 888: