Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի Վերլուծության Բաժնի Ղեկավար

Premier Foods LLC

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 26.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

"Պրեմիեր Ֆուդս" ՍՊԸ-ն փնտրում է Excel ծրագրի գերազանց իմացությամբ վաճառքի վերլուծության բաժնի ղեկավարի, որը պատասխանատու է լինելու վերլուծաբանների թիմի արդյունավետ աշխատանքի կազմակերպման, վաճառքների ծրագրային համակարգման, վերլուծությունների իրականացման և հաշվետվությունների պատրաստման համար։

Պարտականություններ

  • Վաճառքների պլանավորում ըստ բիզնեսների և ապրանքատեսականիների,
  • Վաճառքի թիմերի աշխատավարձային բոնուսային բաղադրիչների սահմանում և հաշվարկ,
  • Վաճառքի ամսական/եռամսյակային և այլ զեկույցների կազմում և ներկայացում,
  • Վաճառքների արդյունքների համակարգում և վերլուծության ներկայացում Excel ծրագրի միջոցով,
  • Վաճառքի ընթացիկ տեմպերի վերլուծության իրականացում,
  • Excel տվյալների բազայի վարում, մշակում, տվյալների համապատասխանության ստուգում և վերլուծության իրականացում,
  • Վաճառքների համեմատական հաշվետվությունների ներկայացում և վերլուծություն,
  • Վաճառքի թիմի KPI-ների համակարգում և հաշվետվությունների ներկայացում,
  • Տարեկան պլանների գործառնական և ֆինանսական արդյունքների վերլուծություն։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական, տեխնիկական կամ հարակից ոլորտներում),
  • Աշխատանքային փորձ վաճառքների վերլուծության ոլորտում (առնվազն 3 տարի),
  • MS Excel ծրագրի գերազանց իմացություն (այդ թվում Power Query և Power Pivot),
  • 1C ծրագրի իմացություն,
  • Հաշվետվությունների պատրաստման փորձ,
  • Վերլուծական մտածողություն,
  • Ռազմավարական մտածողություն,
  • Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Ինքնուրույն և թիմային աշխատելու զարգացած հմտություններ:

Հավելյալ նշումներ

Հնգօրյա աշխատանքային շաբաթ

Բժշկական ապահովագրություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում