Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 10.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 350,000-600,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

«Ալֆա Ֆուդ Սերվիս» ընկերությունը Հայաստանում պրեմիում դասի սննդամթերքի, հրուշակեղենի և հացաբուլկեղենի սննդի, գինու և թունդ ալկոհոլի խոշոր ներմուծող կազմակերպություն է։ Մենք համագործակցում ենք Հայաստանի գրեթե բոլոր մանրածախ վաճառակետերի, խոշոր սուպերմարկետների ցանցերի հետ՝ մատակարարելով աշխարհի առաջատար արտադրողների ապրանքանիշների լայն և որակյալ տեսականի։

Ընկերության արագ աճի և ընդլայնման հետ կապված՝ մենք փնտրում ենք ակտիվ, նպատակասլաց և խելացի մանրածախ վաճառքի մենեջերի։

Ի՞նչ է պետք անել

  • Աշխատել գործող և նոր հաճախորդների հետ (բազան տրամադրում ենք),
  • Ընդլայնել մատակարարվող ապրանքների տեսականին գործող հաճախորդների մոտ,
  • Անցկացնել հանդիպուներ գործող և նոր հաճախորդների հետ,
  • Ներկայացնել ապրանքատեսականին,
  • Կատարել վաճառքի պլանը,
  • Ներկայացնել ամենօրյա հաշվետվություն ղեկավարին։

Մենք պատրաստ ենք Ձեզ հետ աշխատել, եթե Դուք ունեք ՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ վաճառքների ոլորտում՝ նվազագույնը 2 տարի (նախընտրելի է B2B ոլորտում փորձ)
  • Գրագետ խոսք, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ,
  • Ռուսերեն լեզվի լավ իմացություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Ճկուն և վերլուծական միտք,
  • Խնդիրները նկատելու և դրանց օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Համակարգչային գիտելիքներ /MS office /
  • Մեքենայի առկայություն

Մեր թիմին միանալով՝ Դուք կունենաք

  • Մրցունակ և սպիտակ աշխատավարձ
  • Ժամանակին վճարվող աշխատավարձ` դա մեզ համար կարևոր է (ամսական 2 անգամ),
  • Լանչ ընկերության հաշվին:
  • Բժշկական ապահովագրություն.
  • Տարեկան բոնուսներ լավագույն աշխատակիցներին,
  • Սպորտ ակումբից օգտվելու հատուկ պայմաններ,
  • Կարիերայի աճի հնարավորություն,
  • Բարձրորակ ապրանքներ, որոնք դուք կվաճառեք հպարտությամբ,
  • Պարտադիր վճարովի արձակուրդ՝ տարեկան 2-3 անգամ
  • Հարմարավետ ուսուցման համակարգ,
  • Ձեր հաջողություններով շահագրգռված ղեկավար
  • Ժամանակակից և տեխնիկապես հագեցված ստուդիաներ՝ դեմոնստրացիաների համար

Հավելյալ նշումներ

· Աշխ. օրեր – նորմավորված աշխատանքային գրաֆիկ

· Հասցե- Երևան Ա. Սարգսյան 4 (Աջափնյակ)

· Տարիքը – 25-35տ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում