Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառող-խորհրդատու

ՎԵՌԴԵ ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 31.03.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական սկսած 140,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

"MEDICINE" խանութ-սրահներին անշրաժեշտ են վաճառող/ուհի-խորհրդատուներ

Աշխատանքային պարտականություններ

  • Օգնել հաճախորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ
  • Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին
  • Հետևել ապրանքների պահանջվող քանակների առկայությանը
  • Հետևել գնապիտակների առկայությանը
  • Իրականացնել բարեհամբույր սպասարկում

Պահանջվող հմտություններ

  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
  • Նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերելու ցանկություն
  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է
  • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն ցանկալի է
  • Համակարգչային բազային գիտելիքները ցանկալի են

Թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV- ն և լուսանկարը նշված էլեկտրոնային հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում