Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Թվային մարքեթինգի մասնագետ

ՎԱԿ Գրուպ

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 13.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Պարտականություններ

  • Ընկերության թվային մարքեթինգի ռազմավարության իրականացում
  • Ընկերության՝ սոցիալական հարթակներում ներկայության ապահովմանն ուղղված գործողությունների պլանավորում և իրականացում
  • Ընկերության սոցիալական էջերի վերահսկում
  • Թվային հարթակներում ընկերության վերաբերյալ տեղեկատվության և կոնտենտի թարմացում (վեբկայք, սոցիալական ցանցեր)
  • Վիզուալ և տեքստային կոնտենտի պատրաստման գործընթացների կազմակերպում և կառավարում
  • SEO/SEM, էլ.փոստ, սոցիալական մեդիա և այլ տեսակի գովազդների ստեղծում և իրականացում
  • Թվային մարքեթինգի բյուջեի պլանավորում և կառավարում
  • Բիզնես նպատակներին համապատասխան թվային մեդիա արշավների մշակում և իրականացում
  • Թվային հարթակներում տարված աշխատանքների և առաջխաղացման վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում (SEO/ Google Analytics, Meta ծրագրեր)
  • Թվային մարքեթինգի նոր թրենդների և տեխնոլոգիաների տեղեկացվածություն
  • Ղեկավարի կողմից առաջադրված այլ հարակից խնդիրների կատարում
  • Սերտ համագործակցություն մյուս բաժինների հետ կազմակերպության վերոնշյալ և այլ գործառույթների արդյունավետ իրագործման նպատակով

    Պահանջներ
  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, կառավարման կամ տնտեսագիտության ոլորտում
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • 2+ տարվա աշխատանքային փորձ թվային մարքեթինգի ոլորտում
  • Վեբկայքի վերլուծական գործիքների իմացություն (օրինակ՝ Google Analytics, Facebook pixel, Google Search Console, SEMrush, NetInsight, Omniture, WebTrends)
  • Գովազդի սպասարկման գործիքների իմացություն
  • Դիզայներական գործիքների իմացությունը (Adobe Photoshop, Adobe Illustrator/CorelDRAW, Canva) կդիտվի որպես առավելություն
  • Համակարգչային հմտություններ, MS Office, G-Suite-ի լավ իմացություն
  • Տվյալների բազաների և վերլուծական փորձ

Հմտություններ

  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Հաճախորդակենտրոն մոտեցում և մտածելակերպ
  • Արդյունքի վրա կենտրոնացվածություն և առաջնահերթությունների սահմանման հմտություններ
  • Ստրատեգիկ մտածողություն և վերլուծական հմտություններ
  • Որոշումներ կայացնելու հմտություններ, գործողությունների բաշխման հմտություններ
  • Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ
  • Ճկունություն և հարմարվողականություն
  • Սթրեսակայունություն
  • Ժամանակի կառավարման և վերջնաժամկետներին հետևելու ունակություն
  • Կազմակերպչական և պրոյեկտների կառավարման հմտություններ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում