Թռչնաբանական ծրագրերի օգնական
The Branch of German Nature Protection Union in The Republic of Armenia ( NABU Armenia)
Ոլորտ`
Ուսանողական, Պրակտիկա, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն
Քաղաք`
Երևան
Դրույք`
Ժամանակավոր/Սեզոնային
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը տալիս է վճարվող պրակտիկայի հնարավորություն սկսնակ մասնագետների համար։
Պարտականություններ
- մասնակցություն դաշտային աշխատանքներին՝ թռչունների, կաթնասունների ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով, այդ թվում՝ ֆոտոթակարդների, առցանց տեսախցիկների տեղադրում, հետազոտական աշխատանք,
- համայնքներում հարցումների կազմակերպում և իրականացում,
- տեսակների մոնիթորինգ,
- գիտարշավների կազմակերպում՝ ըստ առաջարդված պլանի,
- աշխատանք կազմակերպության դեսպանների հետ։
Պահանջներ
- Նախապատվությունը կտրվի այն մասնագետներին, ովքեր ունեն՝
- բարձրագույն կրթություն կենսաբանության, բնապահպանության, էկոլոգիայի կամ հարակից ոլորտներում, անգլերենի իմացություն (գերմաներենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Microsoft office փաթեթով աշխատելու հմտություններ,
- պաշտոնական նամակագրության վարում,
- կազմակերպչական հմտություններ,
- հստակ ժամկետներով աշխատելու կարողություն,
- հնարամտություն, հարմարվողականություն, սովորելու ցանկություն,
- երկարատև գործուղումների մասնակցելու հնարավորություն,
- վրանային պայմաններում դաշտային աշխատանքների իրականացնելու պատրաստակամություն,
- մեքենա վարելու հմտությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Տևողությունը՝ մայիսից սեպտեմբեր
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը Europass ձևաչափող մինչև սույն թվականի ապրիլի 10-ը: