Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի Զարգացման Պատասխանատու

"Ապաչի Գրուպ" ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 17.05.2024
Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 300,000-700,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ

Նկարագրություն

«Ապաչի Գրուպ» ՍՊԸ-ն փնտրում է վաճառքի ոլորտը հստակ պատկերացնող, կամային ուժեղ հատկանիշներով Շուկայի զարգացման պատասխանատուների (Երևանում և մարզերում), ովքեր կներգրավեն նոր հաճախորդներ, արդյունավետ կհամագործակցեն վաճառակետերի հետ, կիրականացնեն վաճառքի պլանավորում և վերլուծություն:

Պարտականություններ

  • Հաստատել և պահպանել վաճառակետերի հետ գործարար հարաբերություններ

  • Նոր վաճառակետերի ներգրավում, բանակցությունների վարում,

  • Իրականացնել ապրանքատեսականու առաջխաղացում առկա և նոր հաճախորդների շրջանակներում

  • Վաճառակետերում ապրանքների ներկայացվածության, հագեցվածության ու դասավորվածության ապահովում

  • Իրականացնել դրամական միջոցների պատշաճ հավաքագրումն ու հաշիվ-ապրանքագրերի լրացումը

  • Վաճառակետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործման վերահսկողություն

  • Գործընկերների, մրցակիցների ապրանքատեսակների ուսումնասիրություն և վերլուծություն

  • Վաճառքի քանակի և կրեդիտների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում

  • Մշտապես հետևել վաճառքների պլաններին, հասնել սահմանված վաճառքի թիրախներին և արդյունավետության հիմնական ցուցանիշներին:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Վաճառքի ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  • Պլանավորման ունակություն
  • Հաղորդակցման էթիկա և բանակցելու ճկունություն
  • Խոսքի հստակություն և գրավչություն
  • Համակարգված աշխատելու կարողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Անձնական մեքենայի առկայություն

Հավելյալ նշումներ

  • Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում