Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 08.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն՝

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Շուկայի զարգացման պատասխանատուի՝ Ընկերության վաճառքի թիմը համալրելու համար:

Պարտականություններ՝

  • Կազմակերպել և վերահսկել ընկերության ապրանքատեսականու վաճառքի գործընթացը համապատասխան վաճառակետերում,
  • Նպաստել շուկայում վաճառքի ցուցանիշների ընդլայնմանը,
  • Ընկերությունում սահմանված կարգով պատշաճ իրականացնել պատվերների ձևավորման գործընթացը,
  • Հետևել վաճառակետերում ապրանքների տեղակայման պայմաններին, դասավորվածությանը և տեսանելիությանը,
  • Պահպանել հետադարձ կապը արդեն առկա հաճախորդների և վաճառակետերի հետ,
  • Իրականացնել նոր հաճախորդների ներգրավում,կազմակերպել ակտիվ վաճառք,
  • Պատրաստել և ներկայացնել վաճառքի ամսական հաշվետվություններ,
  • Առաջնորդվել ընկերության հիմնարար արժեքներով և նպաստել դրանց տարածմանը:

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Վաճառքի բնագավառում պարտադիր աշխատանքային փորձ,
  • Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն,
  • Իրավիճակը համարժեք գնահատելու և կողմնորոշվելու կարողություն,
  • Սեփական մեքենայի առկայություն:

Առավելություններ՝

  • Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում