Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստապետ

Decora

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 17.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

«Դեկորա Գրուպ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում կահույքի արտադրամասում, սղոցարանում (լամինատ/լիստ), կամ շինարարական ոլորտում փորձ ունեցող Պահեստապետի։

Պարտականություններ

  • Ղեկավարել և կազմակերպել պահեստավորվող ապրանքի մուտքագրման, տեղավորման, պահպանման և ելքագրման ամբողջ գործընթացը։
  • Վերահսկել բեռնման-բեռնաթափման աշխատանքների պատշաճ իրականացումը պահեստում՝ աշխատանքային անվտանգության նորմերին և կանոններին համապատասխան։
  • Ստուգել ապրանքների պահպանման պայմանների համապատասխանությունը Ընկերության կողմից սահմանված նորմերին։
  • Նախաձեռնել և ներդնել պահեստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նպաստող ընթացակարգեր։
  • Հետևել պահեստի աշխատակիցների բնականոն աշխատանքին՝ պահպանելով ներքին կարգապահական կանոնները։
  • Վերահսկել պահեստային տարածքի մաքրման աշխատանքները, ինչպես նաև ապրանքների ճիշտ դասավորվածությունը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տեխնիկական կամ տնտեսագիտական ոլորտներում,
  • 3 տարվա աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է,
  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ, 1C ծրագրի իմացություն,
  • Կազմակերպչական և ղեկավարման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ճշտապահություն և ազնվություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում