Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Online վաճառքի մասնագետ

NOUT.AM

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 07.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերության զարգացման ու աճի համար NOUT.AM-ը փնտրում է փորձառու online վաճառքի մասնագետների, ովքեր պատասխանատու կլինեն հաճախորդներին ապրանքների վերաբերյալ գրագետ խորհրդակցություն մատուցելու և ամուր կապեր հաստատելու համար։

Պարտականություններ

  • Պատասխանել հաճախորդների հեռախոսազանգերին ու նամակներին

  • Հաճախորդին ներկայացնել ընկերության ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ կազմակերպությունում գործող չափանիշների

  • Աշխատել online հարթակում տարբեր խմբի հաճախորդների հետ

  • Գեներացնել վաճառք ու հետևել checklist-ի կետերի հերթականությանը

  • Գնորդին փոխանցել ակցիաների, սակագների, ծառայությունների և այլնի մասին տեղեկատվություն

  • Դիտարկել գնորդների բողոքներն և նկատառումները և համապատասխան լուծումներ առաջարկել

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կամ հարակից ոլորտում

  • Աշխատանքային փորձն online հարթակում պարտադիր է (2+ տարի)

  • Հաղորդակցման, բանակցություններ վարելու լավ հմտություններ

  • Կիրթ, ճկուն խոսելաոճ և պահվածք

  • MS Office և/կամ Open Օffice ծրագրերի իմացությունը պարտադիր է

  • Արագ կողմնորոշվելու և լուծումներ գտնելու ունակություն

  • Աշխույժություն և էներգետիկություն՝ մեծ թվով հաճախորդների հետ հաղորդակցվելու և չսպառվելու համար

  • Աշխատասիրություն և նպատակասլացություն

  • Պատասխանատվություն ապրանքների և կատարած աշխատանքի համար

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամերն են՝ 11։00-20։00։

Խնդրում ենք հաշվի առնել, որ առանց փորձի դիմորդների թեկնածությունն ավտոմատ կերպով չի դիտարկվի, քանզի տվյալ հաստիքի համար հարկավոր են միայն փորձառու կադրեր։ Շնորհակալություն!

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում