Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Օֆիս մենեջեր

Յունիմայն ՍՊԸ

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ` 22.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում օֆիս մենեջերի։

Պարտականություններ

  • Դիմավորել հաճախորդներին, ծանոթացնել ընկերության ապրանքատեսականուն և ծառայություններին,
  • Վերահսկել ապրանքների մուտքն ու ելքը 1C ծրագրի միջոցով (ծրագիրը սովորեցնում ենք նաև մենք),
  • Ապահովել ընկերության բնականոն աշխատանքը,
  • Վարել ստացվող և ուղարկվող թղթակցության հաշվառում, համակարգել և պահպանել ընթացիկ արխիվային փաստաթղթերը,
  • Կապ հաստատել առկա և պոտենցիալ գործընկերների հետ՝ ՀՀ-ում և արտերկրում,
  • Տենդերների ուսումնասիրություն և ընկերության մասնակցության ապահովում,
  • Կազմել կոմերցիոն առաջարկներ։

Պահանջներ

  • Իգական սեռ
  • Տարիքային սահմանափակում՝ 20-35 տարեկան
  • Վաճառքի հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Կազմակերպվածություն, արագ սովորելու և կողմնորոշվելու ունակություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Համակարգիչ Microsoft Office (Word, Excel բազային իմացություն), 1C
  • Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-շաբաթ , 10:00-19:00:

Հետաքրքրված անձինք, ինչպես նաև նորավարտ մասնագետները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում