Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մասնաճյուղի տնօրեն

Մարի ցանց

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ` 10.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մարի հանրախանութների ցանցը փնտրում է աշխատասեր, պատասխանատու, գրագետ տնօրենի՝ մասնաճյուղի աշխատանքները համակարգելու համար։

Պարտականություններ

  • Սրահի դասավորվածության և խանութի ընդհանուր տեսքի ապահովում;
  • Խորհրդատու վաճառող(ուհի)ների , օպերատորների , գանձապահների և այլ աշխատակիցների աշխատանքի վերահսկում;
  • Անհրաժեշտության դեպքում նոր աշխատակիցների ընդգրկում և զարգացում;
  • Հաճախորդների սպասարկման ստանդարտների պահպանում;
  • Աշխատակիցների գրաֆիկների կազմում;
  • Վաճառքի անհատական նպատակների սահմանում և իրականացում;
  • Արտադրանքի պահանջարկի, սպառման ծավալների, գնային քաղաքականության, սպառողների նախասիրությունների վերաբերյալ տեղեկատվության վերլուծությունների իրականացում;
  • Դրական միջավայրի ստեղծում թե՛ հաճախորդների , թե՛ աշխատակիցների համար;
  • Ընթացիկ այլ աշխատանքների իրականացում։

Պահանջներ

  • Պարտադիր պայման` աշխատանքային փորձ առևտրի ոլորտում առնվազն մեկ տարի
  • Բարձրագույն կրթություն
  • Բանակցություններվարելու և հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես՝ Microsoft Excel, Microsoft Word, Microsoft Office ծրագրերի բավարար իմացություն
  • Թիմ ղեկավարելու ունակություն
  • Լարված աշխատանք կատարելու ունակություն, սթրեսի կառավարման ունակություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Գործարար կապերի ստեղծման հմտություններ
  • Վաճառքներ կազմակերպելու կարողություն
  • Կազմակերպչական բարձր ունակություն
  • Հետևողականություն աշխատանքում
  • Ժամանակի կառավարման հմտություններ

Հավելյալ նշումներ

Երկուշաբթի - շաբաթ 10:00-21:00 / փորձաշրջանի ընթացքում տևողությունը 2 ամիս/

Երկուշաբթի - շաբաթ 10:00-18:00 / փորձաշրջանից հետո/

Աշխատավարձը 200.000 դրամ փորձաշրջանի ընթացքում, այնուհետև 300.000-400.000 դրամ։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում