Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգի բաժնի ղեկավար

ՎԱԿ Գրուպ

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 13.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

Պարտականություններ

  • Կազմակերպության մարքեթինգային ռազմավարության մշակում և իրականացում
  • Ֆինանսական պլանավորում, համապատասխան բյուջեի սահմանում, շահութաբերության որոշում և գնահատում
  • Մարքեթինգի թիմի հավաքագրում և զարգացում՝ համաձայն Ընկերության բիզնես նպատակների և առաջնահերթությունների
  • Թիմային աշխատանքի կառավարում և գնահատում, կատարողականների (KPI) սահմանում և հետևում
  • Շուկայական/մրցակիցների հետազոտությունների և վերլուծությունների կազմակերպում և վերահսկում, թիրախային լսարանների սահմանում
  • Բրենդի առաջխաղացման պլանավորում և պրոդուկտի ճանաչելիության բարձրացմանն ուղղված քայլերի վերահսկում
  • Օֆլայն և թվային առաջխաղացման պլանավորում
  • Մեդիապլանավորում, գովազդային արշավների իրականացում
  • Թվային հարթակների կառավարում (վեբկայք, բլոգ, սոցիալական ցանցեր, վճարովի գովազդներ և այլն)՝ բրենդի առաջխաղացումն ապահովելու նպատակով
  • Մասնակցություն լոկալ և գլոբալ խոշոր միջոցառումներին
  • Համագործակցություն գործընկերների և հաճախորդների հետ
  • Վաճառքի թիմի ամբողջական մարքեթինգային աջակցություն
  • Հաճախորդների ներգրավվածության և պահպանման ապահովում, հաճախորդների բազայի և շուկայի մասնաբաժնի ավելացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
  • 4+ տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում
  • 2+ տարվա աշխատանքային փորձ ղեկավար հաստիքում
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Համակարգչային և տեխնիկական հմտություններ, MS Office-ի լավ իմացություն
  • Մարքեթինգային վերլուծական գործիքների տիրապետում (Google Analytics, Facebook pixel, Google Search Console)
  • Մարքեթինգային պլաններ և ռազմավարություն մշակելու ունակություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում