Մարկետինգի և SMM մասնագետ
NOUT.AM
Նկարագրություն
NOUT.AM-ը համալրում է թիմը կրեատիվ ու ստեղծագործ SMM մասնագետով, ով կկարողանա իր նորարարական գաղափարների ու առաջարկների կիրառմամբ ստեղծի էլ ավելի մեծ քանակով ներգրավվածություն։
Պարտականություններ
-
Մասնակցել ընկերության մարկետինգի ռազմավարության մշակման գործընթացին
-
Մշակել կոնտենտ ու վարել ընկերության սոց․ ցանցերը, կատարել հրապարակումներն ըստ պլանավորված գրաֆիկի
-
Կատարել հետազոտություններ հանձնարարվող աշխատանքի վերաբերյալ
-
Իրականացնել գովազդային արշավներ սոց․ կայքերում
-
Ցուցաբերել տարբերվող ու կրեատիվ մոտեցումներ
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն մարկետինգի կամ այլ հարակից բաժիններում (տեխնիկական մասնագիտացումները նույնպես դիտարկում ենք)
-
Նվազագույնը 1-2 տարվա աշխատանքային փորձ
-
Հայերենի գերազանց, ռուսերեն ու անգլերեն լեզուների լավ իմացություն
-
Գրագետ ու կիրթ գրավոր խոսք
-
Մարկետինգային գործիքների լավ տիրապետում
-
Համակարգչային գիտելիքներ (MS office, PowerPoint…)
-
Տրամաբանական ու վերլուծական միտք
-
Թիմում աշխատելու և թիմային մտածելու ընդունակություն
-
Ակտիվություն, կրեատիվություն, աշխատասիրություն, էնտուզիազմ, ստեղծագործ միտք
-
Նախաձեռնողականություն և արագ կողմնորոշվելու ունակություն
-
Պատասխանատվություն ու պարտաճանաչություն
Հավելյալ նշումներ
Աշխատաժամերն են՝ 11։00-20։00։
Freelance տարբերակով համագործակցությունները չեն դիտարկում։
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը էլ․ հասցեին՝ պարտադիր նշելով հաստիքի անվանումը։