Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն
Վերջնաժամկետ` 12.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է փորձառու, եռանդուն և մոտիվացված իրավաբանի՝ մեր թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Պայմանագրերի, ներքին իրավական ակտերի, կանոնադրությունների, արձանագրությունների, գրությունների, հարցումների, նամակների, դիմումների և այլ պահանջվող փաստաթղթերի կազմում
  • Ընկերության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պա­հանջ­ների կատարման, ինչպես նաև գործընկերներին իրավաբանական, կորպորատիվ իրավունքի վերաբերյալ խորհրդատվության և պարզաբանումների տրամադրում և իրավական խնդիրներին համապատասխան լուծումների տրամադրում
  • Բիզնես գործընթացների իրավական ռիսկերի գնահատում
  • Իրական շահառուի հայտարարագրի հանձնում
  • Իրավաբանական անձանց գրանցում
  • Ընկերության լուծարման գործընթացի կազմակերպում
  • Գործնական հանդիպումներում, բանակցություններում, դատարանում, պետական մարմիններում, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ հարաբերություններում Ընկերության ներկայացում
  • Օրենքների փոփոխությունների, օրինագծերի և դրանցից բխող իրավական հետևանքների ուսումնասիրում
  • Հաստիքից բխող այլ իրավաբանական գործառույթների իրականացում:

Պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • ՀՀ քաղաքացիական, հարկային, մաքսային, աշխատանքային և այլ համանման օրենքերի գերազանց իմացություն
  • Օրենսդրական վերլուծություններ անելու հմտություն
  • Առաջնահերթությունը դասակարգելու հմտություն, վերջնաժամկետների պահպանման խիստ կարգապահություն։
  • Համակարգչային MS Word և Excel-ի գերազանց իմացություն
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Ստրեսային իրավիճակներում հստակ որոշումներ կայացնելու ունա­­կություն
  • Փաստաբանի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

Ինչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝

• Կայուն աշխատանք

• Մրցակցային աշխատավարձ

• Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր

• Անվճար LUNCH

• Կորպորատիվ միջոցառումներ

• Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում