Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինժեներ մեխանիկ

AREX Co

Ոլորտ` Այլ Ոլորտներ, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ` 30.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

Արտադրությունում տեղակայված սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում, անհրաժեշտ կարգավորումների և տեխնիկական սպասարկման իրականացում։

Կդիտարկվեն այն կոմպետենտ թեկնածուները, ովքեր ունեն աշխատանքային փորձ, ունեն տեխնիկական գիտելիքներ, ուզում են և պատրաստ են աշխատել համակարգված արտադրական գործընթացներով, պատրաստ են սովորել և ցանկանում են արարել և զարգացնել Հայաստանում արտադրական ոլորտները:

Պարտականություններ

  • Սարքավորումների մեխանիկական վերանորոգում, տեխնիկական սպասարկում,
  • Չափանիշներին համապատասխան նոր դետալների տեղադրում և ամրացում,
  • Ըստ ժամանակացուցի տեխզննումների և կարգավորումների իրականացում,
  • Տեխնիկական գծագրերի ուսումնասիրում և վերլուծություն:

Պահանջներ

  • Մեխանիկի աշխատանքային փորձ, պոլիմերային արտադրությունում փորձը կդիտվի առավելություն,
  • Տեխնիկական գծագրեր կարդալու կարողություն,
  • Մեխանիզմներ վերանորոգելու փորձ:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում