Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Այլ Ոլորտներ
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում հավաքագրողի՝ հանրաճանաչ TOTAL բրենդի պահեստի թիմը համալրելու համար։

Պարտականություններ

  • Ապահովել ներմուծված և ետ վերադարձված ապրանքների մուտքը պահեստ, հաշվել և տեղավորել դրանք պահեստում՝ համաձայն հաստատված դասավորվածության,
  • Իրականացնել բեռնման և բեռնաթափման աշխատանքներ,
  • Իրականացնել առաքվող ապրանքների հավաքագրումը պահեստից,
  • Հետևել պահեստային տարածքի մաքրությանը (նաև պահեստի հարակից տարածքում), ապրանքների պահպանման պայմաններին և դասավորվածությանը,
  • Մասնակցել պահեստի գույքագրման աշխատանքներին,
  • Ներմուծված անորակ ապրանք հայտաբերելու դեպքում տեղեկացնել ղեկավարին,
  • Կատարել ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ։

Պահանջներ

  • Նվազագույնը 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Առնվազն միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Բազմախնդիր միջավայրում աշխատելու ունակություն,
  • Ճկունություն և պատասխանատվության զգացում,
  • Պլանավորման և կազմակերպման կարողություն։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում