Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գանձապահ

ԶԻԳԶԱԳ

Ոլորտ` Այլ Ոլորտներ, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 11.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

"Զիգզագ" ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու գանձապահների, ովքեր կստանձնեն դրամարկղի վարման և ապառիկ վաճառքների ձևակերպման պարտավորությունները:

Պարտականություններ

  • Վաճառված ապրանքի գումարի ընդունում, հաշվում և հանձնում համապատասխան մասնագետին
  • Հաճախորդներին ապառիկ վաճառքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
  • Վաճառքի փաստաթղթավորում և ամփոփում
  • Ապահովել կանխիկի ճշգրիտ եւ մանրակրկիտ հաշվումը,
  • Ապահովել անկանխիկ գնման գումարի չափի ճշգրիտ մուտքագրումը
  • Պահպանել ՀԴՄ-ի ամբողջականությունը, ստուգել գործարքի ճշգրտությունը
  • Պահպանել անվտանգության եւ կորուստների կանխարգելման կանոնները։

Պահանջներ

  • Հաճախորդակենտրոն մտածելակերպ,
  • Մաթեմատիկական տարրական հմտություններ եւ կանխիկ գործարքները ճշգրիտ վարելու ունակություն,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուներով բանավոր հաղորդակցվելու կարողություն,
  • Մաթեմատիկական ուղղվածությամբ բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ՝ ապրանքի մասնամասները բացատրելու եւ հաճախորդներին օգնելու համար,
  • Ուշադրություն մանրուքներին եւ պատասխանատվության բարձր մակարդակ,
  • Էլեկտրոնային եւ կենցաղային տեխնիկայի ապրանքների մասին սովորելու ցանկություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա հերթափոխային,

Հերթափոխային ժամեր՝ 10։00-18։00, 14։00-22։00

Եթե հետաքրքրված եք նշված աշխատանքով և համապատասխանում եք նշված պահանջներին, ապա կարող եք ուղարկել CV նշված էլեկտրոնային հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում