Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսիստ-Հաշվապահ

Աջափնյակ բժշկական կենտրոն

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 27.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 300,000 ֏
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Փորձառու ֆինանսիստ - հաշվապահ

Աջափնյակ Բժշկական Կենտրոնը մրցութային կարգով և բարձր վարձատրությամբ աշխատանքի է ընդունում բարձրագույն որակավորում ունեցող հաշվապահ-ֆինանսիստի՝ փորձառու և արհեստավարժ մասնագետի։

Պարտականություններ

  • Դրամական հոսքերի կառավարում, եկամուտների և ծախսերի պլանավորում։
  • Ֆինանսական և ներքին կառավարչական հաշվետվությունների պատրաստում և արդյունավետության գնահատում։
  • Ծախսերի օպտիմալացում, ռիսկերի գնահատում և վերլուծություն։
  • Մասնակցություն հաշվապահական գործառնությունների և հաշվարկների կատարմանը։
  • Հաշիվ-ապրանքագրերի ձևակերպում և գործառնությունների իրականացում` ՀԾ-7, E-invoicing համակարգերի միջոցով։
  • Բանկային քաղվածքների մուտքագրում ՀԾ ծրագիր։
  • Հիմնական միջոցների և պաշարների հաշվառման նկատմամբ հսկողություն։
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում։
  • Անկանխիկ մուտքերի համակարգում և վերահսկում։
  • Բանկային փոխանցումների ժամանակին իրականացման նկատմամաբ վերահսկողություն։
  • Աշխատավարձի գծով հաշվարկների կատարում և անալիտիկ հաշվետվությունների պատրաստում։
  • Հարկերի վճարման և վարկային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն։
  • Պաշտոնից բխող այլ գործառույթների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ տնտեսագիտական ոլորտում
  • Մասնագիտական աշխատանքային փորձը պարտադիր է
  • Համակարգչային գիտելիքներ (ՀԾ, EXCEL, E-invoicing)
  • Հաղորդակցման հմտություններ և թիմում աշխատելու ունակություն
  • Ֆինանսական հաշվետվություններ կազմելու վերլուծություններ կատարելու ունակություն
  • Ժամանակի կառավարման, կազմակերպչական հմտություններ
  • Մասնագետը պահանջի դեպքում պետք է նախորդ աշխատանքի վայրից ներկայացնի դրական ռեցենզիա և պետք է պատրաստ լինի անցնել մասնագիտական որակական թեստավորում՝ ֆինանսական և հաշվապահական ղեկավարի մոտ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00, շաբաթ 9:00-16:30

Աշխատավարձ - սկսած 300 000 ՀՀ դրամ-ից

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում