Երաշխիքային բաժնի ավագ մասնագետ
Ador Factory
Ոլորտ`
Հաճախորդների սպասարկում, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
27.04.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
«ԱԴՈՌ» ընկերությունը փնտրում է երաշխիքային բաժնի ավագ մասնագետի
Պարտականություններ
- Ծանոթանալ առաջացած խնդրին ծրագրային հայտով, մոտենալ հասցե և վերհանել խնդրի տեսակը
- Մատուցել ծառայություն իրականացնելով՝ վերանորոգում, ապամոնտաժում և տեղադրում
- Իրականացնել պատրաստի արտադրանքի կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, շտկում, ներկում և շուշաթղթում
- Անհրաժեշտության դեպքում կատարել պատրաստի արտադրանքի տեղափոխություն
- Պարտականությունների սահմանում իրականացնել առաջացած այլ խնդիրների շտկում
Պահանջներ
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում, արտադրությունում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- B,C կարգի վարորդական իրավունքի առկայություն
- MS Office –ի գերազանց իմացություն (1C, Bitrix 24 ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Հայերենի և ռուսերենի իմացություն
- Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ
- Լարվածության ներքո աշխատելու ունակություն և ճշտապահություն
- Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը նշված էլեկտրոնային հասցեին։