Դռնապան
Ստելլար Գրուպ ՍՊԸ
Ոլորտ`
Տուրիզմ, Հյուրանոցներ
Վերջնաժամկետ`
29.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
12 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
Նաչո Հյուրանոցին անհրաժեշտ է դռնապան։
Պարտականություններ
- Բացել դուռը յուրաքանչյուր հյուրի, գործընկերոջ կամ ցանկացած ներս մտնող անձի համար, լինել բարեհամբույր և ժպտալ
- Ընդունել և ուղեկցել հյուրերին սիրալիր և հարգալից կերպով
- Օգնել ճամպրուկների և այլ անձնական իրերի տեղափոխման հարցում, ուղեկցել մինչև համապատասխան սենյակ
- Պատասխանել հյուրերի հարցերին, տրամադրել հյուրանոցի և մոտակա տեղանքի վերաբերյալ տեղեկություն
- Տիրապետել տեխնիկական բազային գիտելիքների, համագործակցել ինժեների հետ
- Աշխատանքի ներկայանալ մաքուր, կոկիկ, արդուկված համազգեստով
- Ընդունարանի և հանգստասրահի տարածքը պահել մաքուր և կազմակերպված
- Գործատուի հանձնարարությամբ այլ գործառույթների իրականացում:
Պահանջներ
- Լավ ֆիզիկական տվյալներ, դիմացկունություն և ուժ (օրինակ, ծանր ճամպրուկների տեղափոխման համար)
- Բանավոր հաղորդակցման լավ հմտություններ՝ հաճախորդների հետ հաղորդակցվելու համար
- Գիշերային հերթափոխով աշխատելու հնարավորություն
- Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն
- Թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ` 12 ժամյա, հերթափոխային