Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Չոր շաղախների արտադրանքի պահեստի ամբարձիչի վարորդ (կառ)

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 08.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն՝

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Չոր շաղախների արտադրանքի պահեստի ամբարձիչի վարորդի՝ Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։

Պարտականություններ՝

  • Կատարել Չոր շաղախների արտադրանքի պահեստի պահեստապետի հանձնարարականները,
  • Ամբարձիչի /вилочный погрузчик/forklift/ օգնությամբ Կատարել ապրանքի բեռնման, դասավորման և տեխափոխման աշխատանքներ,
  • Հետևել ամբարձիչի /вилочный погрузчик/forklift/ տեխնիկական վիճակին, անսարքություն հայտնաբերելու դեպքում անմիջապես տեղյակ պահել անմիջական ղեկավարին և ավտոմեխանիկին,
  • Խիստ հետևել անվտանգության Հրահանգավորմանը:
  • Պատասխանատվություն կրել Չոր շաղախների արտադրանքի պահեստին կցված ամբարձիչի /вилочный погрузчик/forklift/ տեխնիկական և արտաքին վիճակի համար:
  • Աշխատանքային օրվա սկիզբ անցկացնել տեխզննում: Ժամանակին տեղեկացնել անսարքությունների մասին:
  • Աշխատանքային օրվա վերջ պարտադիր ապահովել ամբարձիչի /вилочный погрузчик/forklift/ արտաքին տեսքի մաքրությունը:

Պահանջներ՝

  • Համապատասխան աշխատանքային փորձ,
  • Վարորդական իրավունք/ամբարձիչ վարելու կարգ,
  • Ուշադրություն մանրամասների նկատմամբ և հստակություն։

Առավելություններ՝

  • Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
  • Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում