Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Վաճառք, Առևտուր
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն`

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում բրենդ մենեջերի՝ ընկերության զարգացող թիմը համալրելու համար:

Պարտականություններ`

  • Հայաստանյան շուկայում ներկայացնել Չինաստանից և Ռուսաստանից ներմուծված դռան պարագաները,
  • Համագործակցել արտերկրյա գործընկերների հետ /պայմանագրերի կնքում/,
  • Համագործակցության պայմանագրերի հաստատումից հետո ներմուծման կազմակերպման համար անհրաժեշտ տվյալների փոխանցում կազմակերպության ներմուծման մասնագետին,
  • Կատարել դռան պարագաների ներքին շուկայի ուսումնասիրություն՝ օրական կտրվածքով,
  • Վերլուծել պահանջարկը,
  • Ուղղորդել և աջակցել շուկայի զարգացման պատասխանատուներին փականների վաճառքի հարցում,
  • Իրականացնել այլ գործառույթներ՝ փականների արդյունավետ վաճառքը կազմակերպելու համար ,
  • Կատարել պահեստի վերլուծություն /Stock analysis,
  • Կազմել կատալոգներ;

Պահանջներ`

  • 1C ծրագրի իմացություն (8.3 տարբերակ),
  • Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն,
  • Հայերենի և ռուսերենի իմացություն,
  • Դասընթացներ անցկացնելու փորձ,
  • Հաղորդակցման հմտություններ` գրավոր և բանավոր,
  • Ժամանակի կառավարում և ճշտապահություն,
  • Պլանավորման և կազմակերպման կարողություն,
  • Առաջնահերթությունների ճիշտ սահմանում,
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ և հստակություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն, պատասխանատվության զգացում,
  • Թիմային աշխատանքի կարողություն։

Առավելություններ՝

  • Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում