Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բրենդ մենեջեր

«Մեգա Ֆուդ» ՍՊԸ

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ` 10.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Մեգա ֆուդ ընկերությունը փնտրում է մարքեթինգի կամ վաճառքի բնագավառում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ունեցող բրենդ մենեջերի։

Պարտականություններ

  • Սպառողի կարիքի բացահայտմանն ուղված շուկայի վերլուծության իրականացում
  • Շուկայի կարիքի համապատասխան նոր բրենդների առաջարկի ներկայացում
  • Բրենդերի տարեկան մարքեթինգային պլանների կազմում, իրագործում
  • Առկա բրենդերի դիրքերի առաջխաղացման հնարավորությունների բացահայտման աշխատանքների իրականացում
  • Բրենդի առաջխաղացմանն ուղղված մարքեթինգային ծրագրերի մշակում, իրագործում
  • Օնլայն հարթակներում բրենդերի առաջխաղացմանն ուղղված առաջարկների ներկայացում, վերահսկում
  • Բրենդի առաջխաղացման նպատակով գործընկերների հետ սերտ համագործակցություն
  • Թրեյդ-մարքեթինգային ամենամսյա/եռամսյակային/տարեկան ակցիաների կազմում, գործընկերների հետ հաստատման ապահովում, արդյունքների վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների տրամադրում
  • Պորտֆելում առկա տեսականու պարբերական վերլուծությունների իրականացում և առաջարկների ներկայացում
  • Վաճառքի բաժնի հետ մարքեթինգային/թրեյդ-մարքեթինգային գործողությունների սինխրոն աշխատանքի ապահովում
  • Շուկայում դիրքերի բարելավման նպատակով պարբերաբար սուդիտի համակարգի հարցաշարերում տեսականու փոփոխությունների իրականացում
  • CPR հաշվետվության հիման վրա մրցակիցների և ընկերության առկա տեսականու գնային վերլուծության իրականացում
  • Վաճառքի թիմի համար նոր տեսականու/ նոր բրենդի պրեզենտացիա/համտեսների կազմակերպում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է շուկայագիտության կամ տնտեսագիտության ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի կամ վաճառքի բնագավառում
  • Հետազոտական և վերլուծական հմտություններ,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office, 1C, outlook, Power Point)
  • Լարված իրավիճակում աշխատելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Պարտաճանաչ ու պատասխանատու մոտեցում աշխատանքին
  • Հաղորդակցման և բանակցություն վարելու հմտություններ

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում