Անվտանգության տեսահսկման մասնագետ (արական և իգական սեռի)
Decora
Ոլորտ`
Անվտանգություն
Վերջնաժամկետ`
07.06.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հերթափոխով, Այլ
Աշխատանքային փորձ`
Սկսնակ
Նկարագրություն
«Դեկորա Գրուպ» ընկերությունը փնտրում է անվտանգության տեսահսկման մասնագետների, ովքեր տեսախցիկների միջոցով իրականացնելու են ընկերության տարածքների տեսահսկում, միջադեպերի արձանագրում և կանխում։
Պարտականություններ
- Իրականացնել տարածքների հսկողություն,
- Գնահատել դիտարկվող իրավիճակն ու հնարավոր ռիսկերը,
- Հայտնաբերված խախտումների, տեղի ունեցող արտակարգ իրավիճակների, ինչպես նաև տեսահսկման համակարգի անսարքությունների վերաբերյալ տեղեկացնել անմիջական ղեկավարին,
- Սահմանել տեսախցիկների անընդմեջ հսկողություն,
- Պահպանել աշխատանքային գաղտնիքները,
- Իրականացնել հաստիքից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
- Բարձրագույն կրթություն,
- Հայերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- MS Office իմացություն, համակարգչով հայատառ տեքստեր հավաքելու հմտություն,
- Զգոնություն և գաղտնապահություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Հերթափոխով աշխատելու պատրաստակամություն։