Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ
Տուրբոլայն ՍՊԸ
Տուրբոլայն ընկերությունը հիմնադրվել է 2009թ-ի սեպտեմբերի 3-ին։ Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվել է մարտկոցների ներմուծմամբ և սպասարկմամբ, իսկ հետագայում հիմնական շեշտը դրվեց ավտոյուղերի վրա։ Ընկերությունը սկսեց ներկրել բարձր դասի յուղերի շարքին պատկանող եվրոպական MPM ավտոյուղերը։ Օր-օրի, տարեց-տարի ընկերության զարգացման և նոր գործընկերների ձեռք բերման հետ միասին ավելացան նաև ներմուծվող ապրանքների բրենդները։ Այսօր Տուրբոլայն ընկերությունը հանդիսանում է MPM, RIXX, TEXOIL, LAVR, MFILTER ապրանքանիշերի միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Այս տարի ընկերությունը տոնում է իր 14 ամյակը և վստահորեն կարող է նշել, որ հանդիսանում է ավտոյուղերի և ավտոքիմիայի առաջատար ներկրողներից մեկը Հայաստանյան շուկայում։ Բացի ներմուծումից, ընկերությունն ունի նաև սեփական տեխսպասարկման կետեր, որտեղ հաճախորդներն ու գործընկերները կարող են ստանալ մեքենայի տեխսպասարկման որակյալ ծառայություններ։