Get our free app. It won't take up space on your device

Շուկայի զարգացման պատասխանատու (Գեղարքունիքի մարզ)

ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ

Industry: Sales, Business Development
Deadline: 6/2/2024
City: Gavar
Employment type: Full Time
Work experience: Mid level

Նկարագրություն

«ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր» Ընկերությունը փնտրում է Շուկայի զարգացման պատասխանատու Գեղարքունիքի մարզում: Շուկայի զարգացման պատասխանատուի հիմնական պարտականությունն է ներգրավել նոր հաճախորդներ, պատշաճ սպասարկել արդեն իսկ ունեցած ակտիվ հաճախորդներին՝ այցելություններ կազմակերպելով ամենօրյա և շաբաթական գրաֆիկներին համապատասխան:

Պարտականություններ

  • Կազմակերպել այցելություններ օրական սահմանված երթուղիով և ստանալ մաքսիմալ վաճառքի պատվերներ,
  • Ընդլայնել ընկերության արտադրանքի ներկայությունը շուկայում և ապահովել վաճառքի կայուն աճ,
  • Ապահովել շուկայում Ընկերության բոլոր բրենդերի ճիշտ, որակով և մաքսիմալ շատ ցուցադրություն՝ Ընկերության ստանդարտներին համապատասխան,
  • Ներգրավել նոր վաճառակետեր և ձեռք բերել փոխշահավետ պայմանավորվածություններ և հարաբերություններ,
  • Պահպանել ակտիվ վաճառակետերի քանակը և մշտապես ավելացնել այն,
  • Վերլուծել և գնահատել յուրաքանչյուր վաճառակետի ռեալ վաճառքի ծավալները և գրանցել համապատասխան ծավալի պատվեր,
  • Մշտապես հետևել վաճառքների պլաններին, հասնել սահմանված վաճառքի թիրախներին և արդյունավետության հիմնական ցուցանիշներին:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում պարտադիր է,
  • Սեփական մեքենայի և վարորդական իրավունքի (B կարգ) առկայություն,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,
  • Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
  • Պլանավորման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • Բարձր պատասխանատվության զգացում,
  • Լարված իրավիճակում աշխատելու փորձ,
  • Թիմում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

Spread the word! Share this job on social media