Get our free app. It won't take up space on your device

Մարքեթինգի բաժնի ղեկավար

SOLARA

Industry: Marketing, Advertising, PR
Deadline: 6/2/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior

Նկարագրություն

Մարքեթինգի բաժնի ղեկավարը իրականացնում է և պատասխանատու է ընկերության երկարաժամկետ և միջնաժամկետ մարքեթինգային ռազմավարական ծրագրերի կազման և իրականացման համարր, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի ընդհանուր ռազմավարությունը:

Պարտականություններ

  • Մշակել, կազմել և իրագործել ընկերության ռազմավարական մարքեթինգային պլանը:
  • Իրականացնել մարքեթինգի բաժնի կազմավորման, կառավարման և աշխատանքների կազմակերպման ու համակարգման աշխատանքներ:
  • Մարքեթինգային հաղորդակցությունների և հասարակայնության հետ կապերի ընդհանուր ռազմավարություն:
  • Ղեկավարել մարքեթինգային, հաղորդակցությունների և հասարակայնության հետ կապերի տարեկան պլանավորման գործընթացը, ներառյալ նոր գաղափարների և նորարարական մոտեցումների ներդրումը:
  • Կառավարել մարքեթինգային ծրագրերի ֆինանսական բյուջեն և վերահսկել ռեսուրսների տեղաբաշխման գործընթացը, ինչպես նաև նախապատրաստել ֆինանսական հաշվետվություններ:
  • Իրականացնել մարքեթինգային հետազոտություններ և կազմակերպել վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ:
  • Մշակել և ներդնել ընկերության պրոդուկտների առաջխաղացման ծրագրեր:
  • Վաճառքի բաժնի հետ համատեղ մասնակցել վաճառքների պլանավորման աշխատանքներին:
  • Հետևել ընկերության կայքի, սոցիալական ցանցերում ընկերության էջերի վարմանը, թարմացմանը, նպաստել դրանց առաջխաղացմանը:
  • Պլանավորել և հետևել ընկերության գովազդներին և գովազդային արշավներին սոցիալական ցանցերում և որոնողական համակարգերում:
  • Վերլուծել վաճառքի օրինաչափությունները, ինչպես նաև կատարել կանխատեսումներ ապագայում սպասվող միտումների զարգացման վերաբերյալ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային 3+ տարիների փորձ տվյալ ոլորտում
  • Վերլուծական հմտություն
  • Արագ կողմորոշվելու ունակություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Ռազմավարական մտածողություն
  • Ստեղծագործական մտածողություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի - ուրբաթ:

Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00:

Spread the word! Share this job on social media