Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսիստ-հաշվապահ

Էյ Էմ Գրուպ

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 6/6/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly starting from 600,000 ֏
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior

Նկարագրություն

«Էյ Էմ Գրուպ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատու ֆինանսիստ-հաշվապահի` միանալու իր թիմին:

Պարտականություններ

  • Պլանավորել ընկերության ֆինանսական քաղաքականությունը՝ մշակել և իրականացնել ընկերության ֆինանսական կայունության ապահովման միջոցառումներ
  • Իրականացնել Ընկերության դրամական հոսքերի կառավարման կազ­մա­կեր­պու­մը՝ օրական կտրվածքով Տնօրենին տրամադրելով հաշվետվություն կազ­մա­կեր­պության դրամական հոսքերի վերաբերյալ։
  • Համեմատել կրեդիտորական պարտքերը գործընկերների հետ, կազմել ԱԿՏ-ներ
  • Կազմել դեբիտորական պարտքերի ֆինանսավորման հայտեր
  • Կազմել Ընկերության վճարումների գրաֆիկներ
  • Վերլուծել և գնահատել ֆինանսական ռիսկերը, մշակել դրանք նվազեցնելու միջոցներ, ապահովել վերահսկողություն ֆինանսական կարգապահության պահ­պանման, պայմանագրային պարտավորությունների ամբողջական և ժամանակին կա­տարման մասով
  • Ամսական կտրվածքով Պահեստապետի և Արտադրության տնօրենի հետ կազմա­կեր­պել Պահեստի մնացորդների ստուգումը ըստ ապրանքատեսակների՝ հա­մադրելով արդյունքները ծրագրում առկա ֆինանսկան ցուցանիշների հետ, և այլն։
  • Հսկել հումք-նյութերի, պատվերների ինքնաժեքի ձևավորմանը
  • Մշտապես հսկողության տակ պահել հաշվապահության աշխատակիցների աշխատանքը, կազմել ֆինանսական հաշվետվություններ

Պահանջներ

  • Բարձրագույն տնտեսագիտական կամ մաթեմատիկական կրթություն
  • Երեք և ավելի տարի մասնագիտական աշխատանքային փորձ
  • MS office (Word, Excel) ծրագրի իմացություն
  • ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն
  • 1C 8.3 արտադրական ծրագրի իմացություն,
  • Bitrix ծրագրի իմացություն (ցանկալի է),
  • Գրավոր և բանավոր հաղորդակցվելու հմտություն,
  • Ֆինանսական պլանավորման ունակություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,
  • Նպատակասլացություն և համառություն,

Հավելյալ նշումներ

Պարտադիր փորձաշրջան՝ 1-2 ամիս

Աշխ. գրաֆիկ` երկուշաբթի-շաբաթ

Աշխ. ժամեր` 09։00-18:00, շաբաթ՝ 09։00-15։30

հասցեն` ք. Երևան, Երվանդ Քոչար 8/2

Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրական կամ զանգահարելով` 077892877

Spread the word! Share this job on social media