Legal services in Armenia Login   Login    Register    Add to favorites    F.A.Q.
ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՀԵՆՑ ՆԿԱՐՉԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՈՒՄ

This announcement has expired !

09/02/2012 - 10/03/2012
Industry:   Other
Organization:   Arsho - Art Studio
Description:   Եթե ընտրես զինվորի ուղին, կդառնաս գեներալ,
եթե ցանկանաս հոգևորական լինել, կդառնաս Պապ, - ասում էր մայրս:
Բայց ես ընտրեցի նկարչի ուղին և դարձա Պիկասսո ...
Պաբլո Պիկասսո

Նկարել կարելի է սկսել ցանկացած տարիքում և ցանկացած ժամանակ: Դրա համար ընդամենը հարկավոր է 3 բան. մեծ ցանկություն, համարձակություն և համապատասխան հմտություններ: Եթե դուք ունեք առաջին երկուսը, 3-րդը` կարող եք ձեռք բերել մասնակցելով այս դասընթացներին: Պրոֆեսիոնալ նկարիչը Ձեզ կծանոթացնի նկարչության դարերով փոխանցվող գաղտնիքներին հենց իր արվեստանոցում: Նկարչության գործնական դասընթացները նախատեսված են սկսնակների համար և կառուցված են աստիճանաբար բարդացման մեխանիզմով:
Դասընթացի ավարտին մեր շրջանավարտները կարողանում են նկարել ինչպես պարզ իրեր, այնպես էլ մարդկանց, կենդանիների, բնություն և այլն: Սովորեք նկարել ինչպես Ձեր աչքերի տեսածը, այնպես էլ` սրտի: Նայեք աշխարհին նկարչի աչքերով ...

ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԵՆ, ՈՎՔԵՐ.

- ցանկանում են նկարել սովորել և կարճ ժամանակում նկատելի արդյունքների հասնել,
- ուզում են պատրաստվել ընդունելության քննությունների` համապատասխան ԲՈՒՀ ընդունվելու համար,
- որոշել են հետագայում հանդես գալ անհատական ցուցահանդեսներով,
- արդեն կարողանում են նկարել, սակայն, ցանկանում են կատարելագործել իրենց հմտությունները,
- պարզապես հետաքրքրվում են նկարչությամբ և ցանկանում են նկարել:

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴՈՒՔ.

* ԿԻՄԱՆԱՔ այն ամենը, ինչ պետք է իմանա սկսնակ նկարիչը,
* ԿԾԱՆՈԹԱՆԱՔ այն կարևորագույն գործիքներին և մեխանիզմներին, որոնց միջոցով աշխարահռչակ նկարիչները ստեղծել են իրենց շեդեվրները,
* ԿՍՈՎՈՐԵՔ տարբեր տեսակի պատկերներ ստանալ, ճիշտ օգտագործել գույները, նկարել մարկանց ու բնություն,
* ԿԿԱՐՈՂԱՆԱՔ աշխատել հետևյալ հիմնական նյութերով՝ մատիտ, ջրաներկ, գուաշ, յուղաներկ, ածուխ, պաստել և այլն,
* ԿՏԻՐԱՊԵՏԵՔ գծանկարի, կոմպոզիցիայի, գունանկարի և այլ կարևոր ուղությունների առանձնահատկություններին,
* ԿԿԱՐՈՂԱՆԱՔ հետագայում ինքներդ ուրիշներին նկարել սովորեցնել,
* ԿՀԱՍՏԱՏԵՔ նոր ու հետաքրքիր ծանոթություններ,
* ԿԲԱՐՁՐԱՆԱՔ Ձեր անձնային աճի նոր աստիճանին և կկարողանք զարմացնել Ձեզ շրջապատողներին:
Requirements:   ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ.

- Դասընթացներին կարող են մասնակցել ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ (տարիքը, սեռը և մասնագիտությունը նշանակություն չունեն),
- Դասընթացների մասնակիցներն ընտրվում են նախնական ԶՐՈՒՅՑ-ԾԱՆՈԹՈՒԹՅԱՆ միջոցով,
- Դասընթացների յուրաքանչյուր փուլը 6 ԱՄԻՍ է (ամիսը` 8 պարապմունք, շաբաթական 2 հանդիպում` 2 ժամ տևողությամբ),
- Դասընթացների վերջում մասնակիցները կստանան ՎԿԱՅԱԿԱՆ,
- Գործում են անհատական և խմբակային դասընթացներ: Խմբակային պարապմունքների ամսավճարի արժեքն է 30.000 դրամ (խմբում 3-5 հոգի), իսկ անհատական պարապմունքներինը` 50.000 դրամ,
- Դասընթացներն անցկացվում են ՆԿԱՐՉԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՈՒՄ (Սարյան 20/1),
- Հերթագրվելու և դասընթացներին մասնակցելու համար կարող եք զանգահարել (093) 877-857 հեռախոսահամարով:
Opening date:   09.02.2012
Application deadline:   10.03.2012
Training date, time:   09.02.2012 02:02:00
 
Poster details  
   
Organization name:   Arsho - Art Studio
Industry:   Education
Description:   Արշոն (Արշավիր Կիրակոսյանը) ծնվել Է 1940 թվականին: Նկարել սկսել է 7 տարեկանից: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1982 թ.-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1993-2011 թ.երին դասավանդել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսունարանում: Արշավիր Կիրակոսյանի ստեղծագործությունները պահպանվում են Հայաստանի և արտասահմանի տարբեր թանգարաններում, ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում (Անգլիա, Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան, Լատվիա, Ֆրանսիա, Հոլանդիա և այլն): Ունեցել է բազմաթիվ խմբակային և անհատական ցուցահանդեսներ: Նկարահանվել է \\\"Քրմուհին\\\", \\\"Պատմության 36 պահապանները\\\" և \\\"Փեսացուն կրկեսից\\\" ֆիլմերում: Ստեղծագործում է գրեթե բոլոր ժանրերում` գեղանկարչությունից մինչև գրաֆիկա, կերամիկայից մինչև քանդակագործություն:
Contact person:   Hayk Kirakosyan
Country:   Armenia
Address:   Saryan 20/1
Tel.:   (093) 877-857
E-mail:   arsho.kirakosyan@gmail.com


We will appreciate if you will mention Job.am as the source of this Announcement in your application.
 
<< Back  
 
Facebook Twitter Photo Studio Wedding