Legal services in Armenia Login   Login    Register    Add to favorites    F.A.Q.
Ֆասիլիտացիայի հմտություններ - Ինչպես օգնել խմբին հասնել սահմանված նպատակներին

This announcement has expired !

08/02/2012 - 09/03/2012
Industry:   Education/Training/Instruction
Organization:   BSC
Description:   Ինչպես վարել քննարկումներ և օգնել խմբերին հասնելու սահմանված նպատակներին

Մարդկանց խմբերի և թիմերի գործունեության արդյունավետությունը մեծապես կախված է մարդկանց արդյունավետ հաղորդակցման, համատեղ որոշումների կայացման և միասնական ջանքերի համակարգման կարողություններից:

Այս դասընթացն ուղղված է զարգացնելու ֆասիլիտացիայի այնպիսի հմտություններր և կարողություններ, որոնք հանրավոր են դարձնում բարձրացնել տարաբնույթ ժողովների, հանդիպումների, քննարկումների և այլ տիպի միջոցառումների արդյունավետությունը: Արդյունավետ ֆասիլիտացիայից է կախված, թե արդյոք խումբը կհասնի իր նպատակ(ներ)ին սահմանված ժամանակահատվածում:

Դասընթացն ուղղված է`
1) Հանդիպումներ/քննարկումներ/ժողովներ վարողներ/ֆասիլիտատորներ
2) Բոլոր աստիճանի կառավարչական և ղեկավարման գործունեություն իրականացնողներ
3) Թիմերի առաջնորդներ
4) Խմբերի համակարգողներ
5) Դասընթացավարներ

Դասընթացի նպատակն է մասնակիցների մոտ ձևակերպել հստակ պատկերացում ֆասիլիտացիոն գործընթացի կազմակերպման, իրականացման և ֆասիլիտացիայի մեթոդների վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել հանդիպումներ վարելու որոշակի հմտություններ:

Դասընթացին քննարկվելիք թեմաներ են`
1) Ֆասիլիտացիա հասկացության և գործընթացի սահմանում
2) Ֆասիլիտատորի/ վարողի համար չափանիշների սահմանում
3) Ծանոթացում ֆասիլիտացիայի ոճերին
4) Ծանոթացում ֆասիլիտացիայի գործիքներին և ռազմավարությանը
5) Որոշակի հմտությունների ձեռքբերում` քննարկումների ժամանակ մարդկանց կառավարում:

Որպես դասընթացի արդյունք մասնակիցները`
1) Կծանոթանան քննարկումներ և միջոցառումներ վարելու հիմնական մեթոդներին
2) Ձեռք կբերեն ֆասիլիտացիայի նախնական հմտություններ
3) Կկարողանան ֆասիլիտացիայի պլան կազմել
4) Ձեռք կբերեն մարդկանց համատեղ գործուենության կազմակերպման որոշակի հնարքներ
5) Կծանոթանան թե ինչպես կառավարել մարդկանց ուղղորդման ժամանակ, թե ինչպես է զարգանում խմբի դինամիկան

Դասընթացի ընթացքում մասնակիցները կքարտեզագրեն ֆասիլիտացիայի սեփական կարողությունները:
Դասընթացի ավարտին յուրաքանչյուր մասնակից կմշակի ֆասիլիտացիայի հմտությունների զարգացման անհատական պլան:
Requirements:   Դասընթացավար` Ժիրայր Էդիլյան
Opening date:   01.02.2012
Application deadline:   14.02.2012
Training date, time:   15.02.2012 02:02:00
Duration:   3 days
Location:   Yerevan, Armenia
 
Poster details  
   
Organization name:   BSC
Industry:   Education
Country:   Armenia
Address:   1st Charents St. II floor, Yerevan 0025
Tel.:   +374 10 574778
+374 99 574778
Fax:   +374 10 574964
E-mail:   training@bsc.am


We will appreciate if you will mention Job.am as the source of this Announcement in your application.
 
<< Back  
 
Facebook Twitter Photo Studio Wedding