|
|
 |
| Վարկային մասնագետների պատրաստման դասընթաց |
This announcement has expired ! |
| 17/01/2012 - 16/02/2012 |
 |
| Industry: |
|
Education/Training/Instruction |
 |
| Organization: |
|
BSC |
 |
| Description: |
|
Եթե ցանկանում ես աշխատել որևէ Բանկում, Վարկային կազմակերպությունում, կամ ցանկություն ունես խորացնել և զարգացնել գիտելիքներդ ու հմտություններդ վարկավորման միջազգային լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, ապա այս դասընթացը հենց քեզ համար է:
Դասընթացի արդյունքում մասնակիցները կծանոթանան ներկայումս Բանկերում և Վարկային կազմակերպություններում գործող
վարկային հայտերի ուսումնասիրության,
վարկունակության գնահատման,
վարկերի փաստաթղթավորման, մոնիտորինգների,
վարկային պորտֆելի կառավարման մեթոդներին և կանոնակարգերին:
Դասընթացը նախատեսված է տնտեսագիտական կրթություն ուենցող անձանց, ֆինանսական, հաշվապահության, վարկային և այլ բնագավառներում աշխատող մասնագետների, ինչպես նաև բոլոր նրանց, ում հետաքրքրում է վարկունակության գնահատման, վարկավորման մեթոդաբանության ու ընթացակարգերին վերաբերող հարցերը:
Դասընթացն ընդգրկում է համակարգչով վարկունակության գնահատման մոդելավորման հատուկ մաս, որտեղ մասնակիցները կսովորեն ինքնուրույն կատարել վարկունակության գնահատում տարբեր տիպի վարկերի համար, կայացնել որոշում վարկավորման համար: Դասընթացն ընդգրկում է պրակտիկ մաս` հարցազրույց վարկի համար իրական դիմորդի հետ, այցելություն վերջինիս տարածքները, տվյալների հավաքագրում, որոնց հիման վրա մասնակիցները կկատարեն վարկունակության վերլուծություն և կկայացնեն վարկավորման որոշում համապատասխան պայմաններով:
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան դասընթացի մասնակցության վկայական, ինչպես նաև կանցկացվի տեստավորում, և անհրաժեշտության դեպքում դասընթացավարը կտրամադրի երաշխավորագրական նամակներ (Բանկում կամ Վարկային կազմակերպությունում աշխատելու համար) տեստավորման արդյունքում բարձր միավորներ հավաքած մասնակիցներին:
Դասընթացավար` տ.գ.թ. Մկրտիչ Թադևոսյան |
 |
| Requirements: |
|
Բաց դասընթացի տևողությունը և ժամկետները`
7 օր/21 ժամ, հունվարի 25 - փետրվարի 8, 18:30-21:30:
Գրանցման վերջնաժամկետ` հունվարի 23:
«Բի Էս Սի» դասընթացների սրահ. ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ:
Հեռ. (010/ 099/ 077) 57 47 78, training@bsc.am, info@trainings.am
Մասնակցության համար այցելեք մեր վեբ կայք` www.trainings.am
http://www.trainings.am/arm/credit_specialists_preparatory-course.html
Բաց դասընթացի արժեքը` 69,600 ՀՀ դրամ |
 |
| Opening date: |
|
17.01.2012 |
 |
| Application deadline: |
|
23.01.2012 |
 |
| About organization: |
|
BSC |
 |
| Training date, time: |
|
25.01.2012 02:02:00 |
 |
| Duration: |
|
7 days/ 21 hours |
 |
| Location: |
|
Yerevan, Armenia |
 |
| Additional notes: |
|
Յուրաքանչյուր մասնակից կստանա «Էքսել 2007» ծրագրով մշակված վարկունակության գնահատման պատրաստի մոդել, համապատասխան օգտագործման իրավունքով իր կազմակերպությունում ներդնելու համար:
«Էքսել 2007»-ի նվազագույն գիտելիքները պարտադիր են: |
| |
 |
| Poster details |
|
|
 |
|
|
|
 |
| Organization name: |
|
BSC |
 |
| Industry: |
|
Education |
 |
| Description: |
|
BSC provides high-quality extensive professional education and wide range of training courses to professionals across Armenia and out of its boarders. |
 |
| Country: |
|
Armenia |
 |
| Address: |
|
1st Charents St. II floor, Yerevan 0025 |
 |
| Tel.: |
|
+374 10 574778
+374 99 574778
|
 |
| E-mail: |
|
training@bsc.am |
We will appreciate if you will mention Job.am as the source of this Announcement in your application.
|
|
<< Back
|
|
|
|
|
|
|
|
|
|