Legal services in Armenia Login   Login    Register    Add to favorites    F.A.Q.
ՀԱՍԱԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (Public Relations)

This announcement has expired !

12/01/2012 - 11/02/2012
Industry:   Marketing/Advertising/PR
Organization:   SPRIN GROUP LLC
Description:   Դասընթացի նկարագրությունը`

PR-ը` Հասարակայնության հետ կապեր հասկացությունը դասվում է ամենանորաձև, տարածված և կիրառվող հասկացությունների շարքին:
Ժամանակակից հասարակություններում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները հեռանկարային են և վայելում են մեծ պահանջարկ: PR-մասնագետների կարիքն են զգում ինչպես ՀՀ պետական կառույցները, այնպես էլ մասնավոր կազմակերպությունները:

"Հասարակայնության հետ կապեր" դասընթացի նպատակն է ծանոթացնել ունկնդիրներին Հասարակայնության հետ կապերի հիմունքներին` հիմնական հասկացությունների, հեղինակության/ռեպուտացիայի ամրապնդման, բարենպաստ իմիջի ձևավորման, հասարակական կարծաքի վրա ազդեցության հիմնական գործիքների և տեխնիկաների հետ, արդյունավետ հաղորդակցման տեխնոլոգիաների, ԶԼՄ-ների հետ բարենպաստ գործընկերային հարաբերությունների ձևավորման հիմքերին, PR մասնագետների գործունեության ոլորտների հետ

Տվյալ դասընթացի ընթացքում մասնակիցներին կմատուցվի բովոնդակալի նյութ դասախոսությունների տեսքով (բոլոր նյութերը կտրամադրվեն), կքննարկվեն հետաքրքիր և ուսանելի օրինակներ հայաստանյան և միջազգային փորձից, կներկայացվի հարուստ գրականության ցանկ, որը կվերաբերի քննարկվելիք խնդիրներին:

Դասընթացի ավարտին ունկնդիրները`
1. կտիրապետեն PR հիմնական հասկացություններին,
2. կկարողանան մշակել PR նախագիծ,
3. ծանոթ կլինեն PR ակցիաների` կոնֆերանսների, շնորհանդեսների, մամլո-ասուլիսների կազմակերպման հիմնական սկզբունքներին,
4. կկարողանան համագործակցել ԶԼՄ-ների հետ
5. կկարողանան հանդես գալ և աշխատել որպես PR մասնագետ Հայաստանի տարբեր կոմերցիոն կազմակերպություններում

Դասընթացի հակիրճ բովանդակությունը

Դաս 1.

• Ներկայացում, ծանոթացում
• Հասարակայնության հետ կապերի (PR) էությունը, նկարագիրը, նպատակները և խնդիրները:
• PR-ստորաբաժանման, PR-մասնագետի տեղը և դերը կազմակերպության կառուցվածքում:
• PR-մասնագիտական էթիկան և հնարավոր խնդիրները:
• տեսակները և առանձնահատկությունները:
• Հաղորդակցություն և դրա տեսակները, տարրերը, մոդլները:
• PR – ի հետ առնչվող մասնագիտությունների դասակարգումըPR և գովազդ, PR
և քարոզչություն, PR և մարքետինգ
• PR-ի բարոյական խնդիրները
• PR-ի ոլորտները` PR, GR, IR, MR
• Հակաճգնաժամային PR

Գործնական առաջադրանք

1. Քննարկել PR մասնագետի առջև կանգնած էթիկական խնդիրները PR տարբեր մակարդակներում
2. Մասնակիցներին հանձնարարվում է բաժանվել խմբերի` կազմակերպությունների, ընտրել կազմակերպության անունը, պրոֆիլը, գործունեության ոլորտը, այն գաղափարը (ապրանքը, խնդիրը, նորամուծությունը) որի PR-արշավը նախատեսվում է իրականացնել: Տալ գաղափարի ամփոփիչ նկարագրությունը: Նկարագրել շուկան, առանձնահատկությունները, հիմնական մրցակիցներին, որոնք շուկայում են նմանատիպ ապրանքատեսակով;

Դաս 2.

• Հասարակայնության հասկացությունը PR-ում: Ներքին և արտաքին, լատենտ և ակտիվ հասարակայնություններ: Թիրախային լսարանների տիպաբանումը:
• Կազմակերպության և իր հասարակայնության միջև արդյունավետ հաղորդակցություն` RACE համակարգի էությունը
• Կազմակերպության իմիջ, իմիջի տեսակները: Կազմակերպության իմիջի ձևավորման առանձնահատկությունները: Իմիջի բարելավմանը ուղղված միջոցառումներ:
• Հասարակայնության հետ կապերը մարքեթինգային հաղորդակցման համակարգում: PR և մենեջմենթ, PR և մարքեթինգ, PR և Promotion, PR և Publicity, PR և գովազդ (Advertising). նմանություններ և տարբերություններ:
• Շուկայի հասկացությունը, շուկայի սեգմենթավորում, նիշայի հասկացությունը, շուկայում տեղաբաշխում, վերատեղաբաշխում, նոր շուկաների առանձնահատկություններ, նոր շուկաներում աշխատելու կանոններ:
• Բրենդինգի հասկացությունը PR-ում: Բրենդի կառուցվածքը: Բրենդի անհրաժեշտ ատրիբուտները: Բրենդ և ապրանքանիշ. նմանություններ և տարբերություններ: Բրենդը որպես կարծրատիպ և առասպել: Ֆիրմայականության գաղափար և սպառողական վարք:
• Գովազդային հաղորդակցություններ` ATL, BTL: Գովազդը ԶԼՄ-ներում. գովազդ և մեդիապլանավորում: Հեռուստագովազդ, ռադիոգովազդ, գովազդը մամուլում: Այլ գովազդակիրների առանձնահատկությունները, արդյունավետությունը:

Գործնական առաջադրանք

1. Քննարկել հասարակայնություն հասկացությւոնը, տարբերությունը հասարակություն հասկացությունից: Որոնք են հասարակայնության տեսակները: Ներքին և արտաքին հասարակայնություն, կորպորատիվ ներքին և արտաքին հաղորդակցություններ:
2. Քննարկել գովազդի դերը և ազդեցությունը հասարակական կարծիքի և հասարակական գիտակցության վրա:
3. Մասնակիցներին հանձնարարվում է մշակել իրենց կազմակերպության մարքետինգային ռազմավարությունը:


Դաս 3.

• PR - արշավի պլանավորում: PR-արշավի յուրաքանչյուր փուլի առանձնահատկությունը:
• Թիրախային լսարանի առանձնացում: Հայկական լսարանի սոցիալ-հոգեբանական դիմանկարը, առանձնահատկությունները:
• PR-նախագծի մշակում, ներկայացում, իրականացում: Երկարատև-էվոլյուցիոն PR, կարճատև PR - ակցիաներ, հակաճգնաժամային PR:
• Հատուկ միջոցառումներ. հիմնավորվածություն, կազմակերպման առանձնահատկություններ, արդյունավետություն:
• PR-ակցիաների տեսակները` շնորհանդես, ասուլիս, ճեպազրույց (բրիֆֆինգ), ընդունելություն, ցուցահանդես:
• PR և ԶԼՄ-ներ: ԶԼՄ-ների հետ համագործակցության հիմնական սկզբունքները:
• PR և համացանց (Internet):
• Մարքեթինգային հետազոտություններ: Սոցիոլոգիական հետազոտությունների կիրառումը ապրանքի հեղինակության, սպառողական լսարանի, կազմակերպված միջոցառումների արդյունավետության գնահատման հետազոտման ընթացքում. ներկայացվող պահանջները, հիմնավորվածությունը և արդյունավետությունը:
Requirements:   Դասընթացը նախատեսված է PR և գովազդի ոլորտների մասնագետների, մամուլի գործակալությունների աշխատակիցների, մամուլի քարտուղարների, մարքետինգային հաղորդակցություներով զբաղվող մասնագետների և նշված թեմատիկայով հետաքրքված յուրաքանչյուրի համար:
Opening date:   13.01.2012
Application deadline:   06.02.2012
Training type:   PR Courses
Training date, time:   12.01.2012 02:02:00
Duration:   3 oր (2 ժ/օր)
Location:   ՀՀ, ք.Երևան
Education level:   Բակալավր, Մագիստրոս
Additional notes:   Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք info@spring.am էլ. հասցեին ուղարկել Ձեր ինքնակենսգրականը (CV): Ընդունվում են ինչպես անհատական,այնպես էլ կոլեկտիվ հայտեր:
 
Poster details  
   
Organization name:   SPRIN GROUP LLC
Industry:   Advertising & PR
Tel.:   + 374 10 50 05 61
E-mail:   info@spring.am


We will appreciate if you will mention Job.am as the source of this Announcement in your application.
 
<< Back  
 
Facebook Twitter Photo Studio Wedding