|
|
 |
| Service Coordinator |
This announcement has expired ! |
| 08/05/2011 - 07/06/2011 |
 |
| Industry: |
|
Education/Training/Instruction |
 |
| Organization: |
|
Civic Development and Partnership Foundation |
 |
| Description: |
|
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) տեղական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանում քաղաքացիական հասարակության հետագա առաջընթացին` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և արդյունավետ համագործակցության խթանման միջոցով:
ՔԶՀՀ-ն հայտնի է Հայաստանում որպես ծառայություն մատուցող առաջատար կազմակերպություններից մեկը, որն ապահովում է իր ծառայությունների որակն ու արդյունավետությունը: ՔԶՀՀ դասընթացները և խորհրդատվությունները ընդգրկում են կազմակերպության ղեկավարման և կառավարման, մոնիտորինգի և գնահատման, ռազմավարական կառավարման, շահերի պաշտպանության, ծրագրերի մշակման և կառավարման, ֆինանսական կառավարման և կայունության, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտները: Բացի դասընթացներից և խորհրդատվություններից, ՔԶՀՀ-ն մատուցում է նաև այլ ծառայություններ, ինչպես օրինակ ծրագրերի մոնիտորինգը և գնահատումը, հետազոտական աշխատանքներ, կազմակերպությունների ինստիտուցիոնալ կարողությունների գնահատում, միջոցառումների կազմակերպում և ֆասիլիտացիա և այլն:
Ներկայումս ՔԶՀՀ-ն փնտրում է ծառայությունների համակարգող, որը պատասխանատու է լինելու ՔԶՀՀ ծառայությունների զարգացման, պլանավորման, մատուցման և գնահատման համար:
|
 |
| Job responsibilities: |
|
Հիմնական պարտականություններ.
1. Ներկայացնել ՔԶՀՀ ծառայությունները տեղական և միջազգային շուկայում:
2. Պարբերաբար լրամշակել ՔԶՀՀ առկա ծառայությունները և առաջարկել/մշակել նոր ծառայություններ` ելնելով շուկայի կարիքների գնահատումից:
3. Մշտական կապ պահպանել ՔԶՀՀ առկա փորձագետների (դասընթացավարներ, խորհրդատուներ և այլ անհատ ծառայություն մատուցողներ) հետ և թարմացնել նրանց վերաբերյալ տվյալները:
4. Պարբերաբար ներգրավել նոր փորձագետների` ՔԶՀՀ ծառայությունները զարգացնելու նպատակով:
5. Բանակցել պոտենցիալ և առկա հաճախորդների հետ` նրանց կարիքների բացահայտման և ՔԶՀՀ ծառայությունների վաճառքի նպատակով:
6. Հետևել ծառայությունների մրցույթների հայտարարություններին և արձագանքել դրանց` մշակելով և ներկայացնելով համապատասխան առաջարկներ:
7. Պլանավորել և կազմակերպել ՔԶՀՀ բաց դասընթացները` ներառյալ հայտարարությունների մշակում և տարածման ապահովում, մասնակիցների ներգրավում և գրանցում, նյութերի ապահովում և այլն:
8. Պարբերաբար թարմացնել ՔԶՀՀ ծառայությունների և հաճախորդների տվյալների բազաները` ըստ սահմանված համակարգերի:
9. Մշակել ՔԶՀՀ ծառայությունները ներկայացնող նյութեր:
10. Աջակցել ՔԶՀՀ աշխատակազմին և փորձագետներին ծառայությունների մատուցման ընթացքում`, ապահովելու ծառայության առավելագույն որակը:
Ընդհանուր պարտականություններ
1. Աջակցություն տրամադրել ՔԶՀՀ հանրային կապերի և մարքեթինգի գործունեության մեջ:
2. Մշակել ամսական և ծառայությունների հաշվետվությունները:
3. Կարիքի դեպքում աջակցել ՔԶՀՀ ծրագրերի իրականացմանը:
4. Ղեկավարի հանձնարարությամբ կատարել այլ առաջադրանքներ` ելնելով ՔԶՀՀ կարիքներից:
|
 |
| Opening date: |
|
06.05.2011 |
 |
| Application deadline: |
|
05.06.2011 |
 |
| Required qualifications: |
|
Պահանջվող որակավորումներ.
• Բարձրագույն կրթություն
• Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ դասընթացային և խորհրդատվական ծառայությունների իրականացման, համակարգման ու ղեկավարման ոլորտում
• Մարքեթինգի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
• Գերազանց կազմակերպական ունակություններ, պլանավորման, հանձնարարությունների տրման ու համակարգման ունակություն
• Գերազանց միջանձնային ունակություններ, այդ թվում համբերատարություն, դիպլոմատիա, գործընկերներին լսելու և նրանց կարծիքը հարգելու պատրաստակամություն
• Դասընթացների միջոցով և անձնական նախաձեռնությամբ գիտելիքները լրացնելու պատրաստակամություն,
• Անգլերենի, հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն
• Համակարգչային գերազանց ունակություններ, այդ թվում MS Office, Outlook Express և Internet իմացություն
• Լրացուցիչ պարտականությունների ու արտահերթ աշխատանքի իրականացման պատրաստակամություն:
• Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն:
|
 |
| Additional notes: |
|
Դիմելու կարգը
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը (CV/Resume) և հետաքրքրության նամակը cdpf@cdpf.am էլեկտրոնային հասցեով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետ
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2010թ. մայիսի 15-ը։
|
| |
 |
| Poster details |
|
|
 |
|
|
|
 |
| Organization name: |
|
Civic Development and Partnership Foundation |
 |
| Industry: |
|
Non Governmental Organisations |
 |
| Description: |
|
Civic Development and Partnership Foundation (CDPF) was founded in 2006 as an Armenian non-profit organization. Our mission is to foster development of civil society of Armenia through strengthening institutional capacities of non-profit organizations.
CDPF activities include grantmaking, provision of trainings and consultation, organization and facilitation of events, and many more.
For more detailed information about us, please, visit www.cdpf.am |
 |
| Contact person: |
|
David Chityan |
 |
| Country: |
|
Armenia |
 |
| Address: |
|
11/5 Proshyan Str. |
 |
| Tel.: |
|
+374 10 586013
|
 |
| E-mail: |
|
registration@cdpf.am |
We will appreciate if you will mention Job.am as the source of this Announcement in your application.
|
|
<< Back
|
|
|
|
|
|
|
|
|
|